Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Փոստանջյանի նախագահը Հովհաննիսյանն է, իսկ հասարակությանը՝ ժամանակը ցույց կտա

Փոստանջյանի նախագահը Հովհաննիսյանն է, իսկ հասարակությանը՝ ժամանակը ցույց կտա
15.10.2014 | 14:27

«Մեր նախագահը Րաֆֆի Հովհաննիսյանն է»,-այսօր ասել է «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը: Վերջինս խուսափել է անդրադառնալ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի նախագահական նկրտումներին և ասել, թե նախագահական հաջորդ ընտրություններում թեկնածու կլինի նա, ով «կարող է սպասարկել այս անցումային շրջանը, իսկ դրա համար լավագույն թեկնածուն Րաֆֆի Հովհաննիսյանն է»: Փոստանջյանը նաև ասել է, թե մեծ փողերի տիրապետող Ծառուկյանի թողնելով չէ, թե ով կլինի երկրի հաջորդ նախագահը, որոշողը հասարակությունն է:
Որևէ ժողովրդավարական երկրում, ուր պետությունը օրենքի գերակայության երաշխավորն է, որոշողը հասարակությունն է: Հայաստանի նման երկրում պետությունն ու իշխանությունը նույն հորիզոնականի վրա են: Հայաստանում իշխանությունը մեկ անգամ չէ, որ ընտրություններ է կեղծել, և ոչ մի երաշխիք չկա, որ հաջորդ ընտրությունները կեղծիքներից զերծ են լինելու: Ինչ վերաբերում է քաղաքականության մեջ ներդրված ծառուկյանական փողերին, ԲՀԿ կուսակցությունը երբեք արդար պայքարում ընտրություններում չի հաղթել՝ լինեն դրանք տեղական, թե համապետական ընտրություններ: Ծառուկյանն ունի որոշակի մարդաքանակ, ում ձայները գնելով՝ մտնում է խորհրդարան, կամ վճարելով նրանց ՝տանում է հանրահավաքի: ՈՒրեմն և խիստ կասկածելի է, թե հասարակություն ասվածի քանի տոկոսը Հովհաննիսյանին ձայն կտա, քանիսը՝ Ծառուկյանին:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1062

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ